ՍՊՈՐՏ Պարտված թուրք Բասարը հուսահատ հեկեկում է մրցագորգին
Այսօր Ապրիլյան քառօրյայի 6-րդ տարելիցն է, որն ավարտվել էր հայկական կողմի հաղթանակով
Մալխաս Ամոյանը րոպեներ առաջ գրանցած փառահեղ հաղթանակով վերահաստատեց, որ աշխարհի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշներից է: Նա նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով թուրք մրցակցին՝ Յունուս Բասարին, որը հուսահատ հեկեկում է մրցագորգին: Նրա մարզիչը քիչ առաջ ավարտված մրցելույթից հետո հուզված ու գլխիկոր փորձում է հաշտվել իր մարզիկի պարտության հետ:
Նշենք, որ Մալխաս Ամոյանը մինչեւ այս 4 վստահ հաղթանակ էր տարել նախընթաց առաջնություններին՝ լիտվացի Մանտաս Սինկեւիչիուսին, սերբ Դենիս Հորվաթին, գերազանցել է ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին՝ 6:5 հաշվով, ապա հաղթելով շվեդ Ալբին Օլոֆսոնին 9:0 հաշվով դուրս էր եկել եզրափակիչ: ԵՎ Բուդապեշտում այսօր կայացած մրցաշարի եզրափակչում, ի վերջո, Մալխաս Ամոյանն անվիճելի հաղթանակով դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ ոգևորելով համայն հայությանը: Հիշեցնենք, այսօր Ապրիլյան քառօրյայի 6-րդ տարելիցն է, որն ավարտվել էր հայկական կողմի հաղթանակով: