ԻՐԱՎԱԿԱՆ
ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանն ապացույցով հակադարձել է ՀՀ ԱԳ նախարարին
Արձագանքելով ՀՀ ԱԳ նախարար Ա. Միրզոյանի՝ վերջերս տարածած այն հայտարարությանը, թե 1991թ.-ին Հայաստանն ու Ադրբեջանը անկախության ճանաչմամբ իբր ընդունել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավագետ Արամ Վարդևանյանն ուշագրավ հրապարակում է արել, որը ներկայացնում ենք ստորև. 
«Կարճ դիտարկում իշխանական թիմի որոշ ներկայացուցիչներին ու տեղեկացում մեր հայրենակիցներին Արցախի հարցի վերաբերյալ - Դեռևս 1992 թվականին Հայաստանի Գերագույն Խորհուրդը՝ իրապես Հայաստանի շահերը և կարմիր գծերն ամրագրող որոշում է ընդունել, հնարավոր է նաև ապագայի ռիսկերի կանխատեսման տրամաբանությունից ելնելով: Այսպես համաձայն այդ Որոշման՝ «Հայաստանի Հանրապետության համար ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Այս Որոշումը պարտադիր է Հայաստանի բոլոր պաշտոնյաների համար և ՉԿԱ ոչ մի բացառություն: Ստիպված եմ հրապարակել նաև որոշումը հատուկ ԸՆԴԳԾՈւՄՆԵՐՈՎ»,-նշել է Վարդևանյանը՝ կցելով մեջբերված փաստաթղթի ապացույցը: