ՄԱՐՏԻ 8-ԱՊՐԻԼԻ 7 //
«ԳՈՐԾԸՆԹԱՑ» թերթը շնորհավորում է Հայաստանի ու Արցախի կանանց, աղջիկներին ու մայրերին տոնական միամսյակի առթիվ՝ մաղթելով ամուր առողջություն, տոկունություն, կամքի զորություն, հմայք ու մշտաթարմ գեղեցկություն, երջանիկ, սիրավառ կյանք ու ժպիտներ:
- ԱՆՎԱՆԻ ՀԱՅ ՊՈԵՏՆԵՐԸ՝ ԳԱՐՆԱՆ, ՍԻՐՈ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ…
- ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ
- Սև աչքերիդ ես գերի,
- Սեգ Մասիսի պես գերի,
- Նա կազատվի ուշ թե շուտ,
- Ես հավիտյան քեզ գերի: Հ. ՇԻՐԱԶ
- ____________________________
- ԿԱՐՈՏ
- Սրտիս թագուհի,
- Կարոտել եմ քեզ.
- Ա՜խ, ի՜նչ կլինի
- Հանկարծ հայտնվես
- Եվ թեկուզ իսկույն
- Դարձյալ չքանաս,
- Ինչպես գիշերվան
- Կարճատև երազ:
- Միայն թե տեսնեմ
- Պատկերդ մեկ էլ,
- Միայն թե ասեմ`
- Ո՜նց եմ կարոտել: Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
_________________________
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
- Սիրած կնոջը տեսնել, միևնույն է, թե Աստծու դեմքը տեսնել:
- Սիրածի գրկում լինելու ապրումը ստեղծել է Եդեմի գաղափարը։
_________________________
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
- Ծաղկել է նորից իմ այգին,
- Սրտում իմ գարուն է արդեն,
- Սիրում եմ այնպես քնքշագին,
- Սիրում եմ, բայց ո՞ւմ չգիտեմ.
- Դողում է սիրտս նորբաց,
- Նորբաց մի հուրվարդի պես,
- Շրջում եմ սիրուց արբած,
- Շրջում ու երգում եմ ես...