ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՆՔԱՆ «ԼԵԳԻՏԻՄ» Է, ՈՐ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ 09.11.20Թ. ԳՈՐԾԱՐՔԻՑ ՀԵՏՈ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԳՆԱԼ ԱՐՑԱԽ
03.03.2022 13:58

      ՔԱՂԱՔԱԿԱՆ   //  ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ     

Նրա երեսը չի բռնում ոտք դնելու Արցախ, քանզի 09.11.20Թ. գործարքի ստորագրմամբ այլ երկրի՝ Արցախի հողերի հանձնմամբ սահմանազանցել է իր լիազորությունները     _____________________

Վերջերս լուրեր տարածվեցին, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, թե ինքը թույլ չի տալիս, որ Փաշինյանը գնա Արցախ՝ պայմանավորված անվտանգային գործոններով: Ուշագրավ է, որ 2020թ. Արցախյան պատերազմից հետո Արցախ այցելած ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, ապա ՀՀ ՊՆ նախարար Արշակ Կարապետյանն իրենց այցերից հետո զրկվել են պաշտոններից: Եվ սա թույլ է տալիս արձանագրել հետևյալ իրավիճակը:

ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանն ամեն խոսափողից բղավելով, թե մանդատ է ստացել ինքնագլուխ թղթեր ստորագրելու համար, իրականում գիտակցում է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմամբ այլ պետության՝ Արցախի շրջանների հանձնմամբ սահմանազանցել է իր լիազորությունները՝ կայացնելով ոչ միայն լեգիտիմությունից զուրկ, այլև ոչ լեգալ /ապօրինի/ որոշում: Հետևապես՝ նրա երեսը չի բռնում ոտք դնելու Արցախ, ուր նաև կարող են իր դեմ հանրային բողոքի զանգվածային ակցիաներ ծավալվել: Եվ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չի կարող երաշխավորել Փաշինյանի անվտանգությունը:

Եթե Արևմուտքում կարծում են, թե Փաշինյանն իր որոշումներով լեգիտիմ է, պարտավոր են պարզել, թե ինչու՞ նա չի կարողանում գնալ Արցախ, որի վերաբերյալ որոշում ունի ինքնագլուխ ստորագրած՝ ի հակասություն ՀՀ և Արցախի Սահմանադրությունների:

Իր հերթին Ալիևը՝ որպես Հեյդարի որդի, դեռ ԽՍՀՄ տարիներից գիտի, թե Արցախում որքա՜ն ձայնազուրկ էին ադրբեջանցիները, ուստի միակ ելքն Արցախը բռնազավթելու ուժի կիրառմամբ էթնիկ զտումներով է պատկերացնում: Հավելենք, որ Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ավելի վաղ նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ, իսկ պատերազմի գերագույն գլխավոր հրամանատար Ն. Փաշինյանի դեմ՝ ոչ, քանի որ նա երաշխավորում է պանթուրքական ճամփաների բացումը, Երևան ազերիների այցը, Բաքվից Նախիջևան ՀՀ տարածքով թռիչքները, Թուրքիայից Հայաստան թռիչքները և այլն: Նա այն գերագույն գլխավոր հրամանատարն էր, որ անգամ չգիտեր Իսկանդերը պահեստու՞մ է, թե՝ ոչ, կրակե՞լ է, թե՝ ոչ:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 314 համարում, հեղինակ՝ Ի. Դանիելյան