ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Նիստերը նոր մեկնարկած ՔՊ-ականների հայտարարություններից դա է բխում
ՀՀ ԱԺ-ում 2020թ. Արցախյան պատերազմի հանգամանքների հարցով մի հանձնաժողով է ստեղծվել, որի նախաձեռնողը ժողովրդի մեծ մասի կողմից պետական դավաճանության մեջ մեղադրվող Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն է: Այն արդեն նիստեր է գումարում, որոնց չի մասնակցում ընդդիմությունը: Թեմայի առնչությամբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրառում է արել՝ նշելով, որքան ավելի մանրամասն են իշխանության և նրան հարակից տարբեր դեմքեր փորձում «հիմնավորել» քննիչ հանձնաժողովի աշխատանքների «անաչառությունն» այնքան ավելի հստակ է դառնում դրա իրական նպատակները. «Ուշադիր նայեք քննիչ հանձնաժողովի անդամների, արտախորհրդարանական հնչեղ անուններ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարությունները, թե ինչ նպատակով են նրանք մասնակցելու քննիչի աշխատանքներին։ Տպավորություն կա, որ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցն արդեն կա, արվել է դերաբաշխում, թե ով որ ուղղությամբ պետք է խոսի և զարգացնի իշխանական ավանդական կարգախոսները, նույնիսկ նախատեսված թեզերի անոնսներն է արդեն վազող տողով գնում։ Կրկնում եմ՝ սա ոչ թե ենթադրություն կամ կանխատեսում է, այլ արդեն հնչող հայտարարություններից արված ծաղկաքաղ։»,- գրել է նա։ Նրա համոզմամբ. «Քանի երկիրը աղետի հասցրած ուժը իշխանության է՝ օբյեկտիվ քննության և ճշմարտության բացահայտման ուղղությամբ որևէ առաջընթաց չի լինի»: