ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԺԳՈՀ Է, ԻՍԿ ԵԽԽՎ-Ն՝ ԳՈՀ
16.02.2022 14:50

     ՔԱՂԱՔԱԿԱՆ  //  

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԿԱ, ԺԱՌԱՆԳՎՈՒՄ Է ՀՈՐԻՑ ՈՐԴԻ, ԱՄՈՒՍԻՆՆԵՐՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ…

Վերջերս ԵԽԽ վեհաժողովում հնչեց Հայաստանի մասին զեկույց, որն առնվազն ժողովրդավարական «ձեռքբերումների» մասով կեղծ էր, կտրված իրականությունից: ԵԽԽՎ զեկույցում սուբյեկտիվորեն շրջանցված էր այն առերևույթ փաստը, որ մինչ պատերազմն ու դրանից հետո առավել ևս քաղաքական ճգնաժամը Հայաստանում չի հաղթահարվել, պարբերաբար խորանում է: Հընթացս իշխանությունը ԶԼՄ-ների դեմ հակաժողովրդավարական, ծայրաստիճան սահմանափակումներ է կիրառել՝ ընդհուպ խոչընդոտի հասնող: Ժողովրդի 74 տոկոսը դեմ է գործող իշխանությանը, որը շարունակում է հանրային կառավարման ոլորտը վերածել պետական բյուջեի հաշվին ընտանեկան կառավարման, անձնական հարստացման հարթակի:

Դիցուք, Կառավարության հունվարի 13-ի նիստում Փաշինյանի հաստատմամբ մարզպետի պաշտոնը դարձվեց «ժառանգական». որոշվեց Արարատի մարզպետի պաշտոնից Ռազմիկ Թևոնյանին հանել ու նրա փոխարեն նշանակել որդուն՝ Սեդրակ Թևոնյանին: Արարատի նորանշանակ մարզպետը գոհ ու շնորհակալ է Փաշինյանից՝ հորը մարզպետի պաշտոնից ազատելու և իրեն նույն պաշտոնում նշանակելու համար: Մարզի բնակիչների սպասելիքները չարդարացրած Ռազմիկ Թևոնյանը ևս գոհ է, որ նոր մարզպետ նշանակելիս Փաշինյանն ուրիշ կադր չփնտրեց, այլ իր ընտանիքից ընտրեց, առավել կոնկրետ իր որդուն: Փաստորեն, Փաշինյանի օրոք ոչ միայն ԱԺ-ում պատգամավորների շարքերում կարող եք տեսնել ամուսնական զույգի, օրինակ ՔՊ-ից Լենա Նազարյանն ու իր ամուսինն, այլև մարզպետի աթոռն է դարձվել «ժառանգական»՝ հորից որդի փոխանցման սկզբունքով: Եթե ԵԽԽՎ-ն ժողովրդավարական է համարում այս երևույթները, հարց է ծագում, թե ինչու՞ են բացակայում նման երևույթները ԵԽԽՎ-ում, եվրոպական երկրներում:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 313 համարում