ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԵՆՔ ԴԵՌ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԵՆՔ, ՈՒ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ. ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
29.01.2022 21:09

     ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-30     

30 տարի առաջ իմ մարտական ընկերները, ազգի նվիրյալները ձեռնամուխ եղան բանակաշինության բարդ գործընթացին, որի արդյունքում ստեղծվեց հզոր բանակ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Հայոց Բանակի 30-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել՝ նշելով.

«Սիրելի՛ հայրենակիցներ, հզո՛ր արցախցիներ, ի՛մ սյունեցիներ,

Արցախյան պատերազմը մեզ պարտավորեցրեց հիմնել մի կառույց, որը պիտի իր ուսերին կրեր թշնամիներով շրջապատված երկրի պաշտպանության սուրբ պարտականությունը։ Հայաստանի զինված ուժերը դարձան այն առաջին քարերը, որ դրվեցին մեր պետականաշինության հիմքում:

30 տարի առաջ իմ մարտական ընկերները, ազգի նվիրյալները ձեռնամուխ եղան բանակաշինության կարևոր ու բարդ գործընթացին, որի արդյունքում ստեղծվեց հզոր, ամուր և կուռ բանակ։ Երիտասարդ, բայց մի քանի պատերազմի թոհուբոհով անցած մեր բանակը միշտ պատվով է կատարել իր առջև դրված առաջադրանքը։

Չանրադառնալով 2020թ-ի չարաբաստիկ պատերազմին, չմանրանալով պարտության պատճառների մեջ՝ ասեմ, որ մենք ի վիճակի էինք խնդիրներին տալ մեր սեփական լուծումները։ Հիմա առավել քան վստահ եմ, որ այս պատերազմը կոտրել, բայց չի ոչնչացրել մեր ոգին։ Այս պատերազմը սուգ է բերել մեր մայրերին, բայց նաև ուժ հայրերին ու որդիներին՝ մեր զոհված տղաների նպատակն իրականացնելու համար։

Մեր բանակի կազմավորման 30-ամյակին մաղթում եմ բոլորիս պայքարելու ուժ, հզոր կամք՝ առաջ շարժվելու համար, հավատ և հաղթանակ կերտելու հաստատակամություն։ Մենք դեռ անելիք ունենք, ու նոր հաղթանակները դեռ առջևում են։ Հավերժ փա՜ռք մեր հերոսներին: Կեցցե՜ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը»,- գրել է նա: