ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՑՈՓ ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՉԷՐ ԿԱՐԵԼԻ, ԻՍԿ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐԶՎԵՑ, ԱՅԴՔԱՆ ԷԼ ԿԱՐԵՎՈՐ ՉԷՐ
29.01.2022 20:32

     ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-30     

Ունեցել ենք հաղթանակներ...Շնորհավոր ծնունդդ, Հայաստանի Բանա՛կ. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր դիպուկ նկատառումն է հայտնել՝ նշելով. «Բանակի 30-ամյակի տոնը հանդիսությամբ չնշելու մասին որոշումն, ընդ որում բավականին ծիծաղելի պատճառաբանությամբ, համարում եմ խայտառակություն և իշխանական թիմի կողմից փոքրոգի դասալքություն: Պաշտպանության նախարարի 400 հոգանոց ցոփ հարսանիքի հանդիսությունից հրաժարվել չէր կարելի (վերցնելով թեկուզ Ավստրալիայի վարչապետի օրինակը), բայց բանակի տոնի հանդիսությունը, պարզվեց, այդքան էլ կարևոր չէր:

Պետությունն ունի առաքելություն նաև ծանր պահերին, պարտությունից հետո, հարգանքի տուրք տալու փառապանծ հաղթանակներ կռած հերոսներին, հաղթական բանակի ստեղծման ակունքում եղած գործիչներին, ցույց տալու, որ անկախ ամեն ինչից, մենք կանք որպես պետություն, ազգ, ժողովուրդ, որը կոտրված չէ, այլ պատրաստ պաշտպանելու սեփական անվտանգությունն ու արժանապատվությունը: «Զրոյական կետից սկսելու» մարմաջը վերածվեց ամեն ինչ զրոյացնելու, մինչ իրենց իշխանության գալը Հայաստանի ամբողջ նորանկախ պատմությունը եւ ինստիտուտները նսեմացնելու հիվանդագին նարցիսիզմի: Բայց մենք ունեցել ենք հերոսներ, հաղթանակներ, բանակաշինության ավանդույթներ: Շնորհավոր ծնունդդ, Հայաստանի Բանա՛կ»: