ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-30
Զորամասերին մոտ գտնվող եկեղեցիներում, մատուռներում, «Եռաբլուր» պանթեոնում կատարվել են մոմավառություններ
Քանի որ բանակում չծառայած վարչապետ Փաշինյանն, ըստ պաշտոնական լուրերի, կորոնահիվանդ է, այս տարի Բանակի 30-ամյակը համապետական հանդիսությամբ չնշվեց, չեղարկվեց նաև իշխանականների համար նախատեսված փակ միջոցառումը:
Իրականացվել են ընդամենը լոկալ միջոցառումներ, ինչի մասին կցկտուր տեղեկույթ է հաղորդել ՀՀ ՊՆ-ն: Ըստ այդմ՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ զորամիավորումներում և զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր միջոցառումներ։ Անցկացվել են հանդիսավոր տողաններ, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։ Զորամասերի մշտական տեղակայման վայրերին մոտ գտնվող եկեղեցիներում ու մատուռներում և «Եռաբլուր» զիվորական պանթեոնում կատարվել են մոմավառության արարողություններ։ Զինծառայողները «Եռաբլուրում» և քաղաքային պանթեոններում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: Կազմակերպված միջոցառումներին մասնակցել են բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, զինծառայողների հարազատներ։