ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«Սիսական» ջոկատի հրամանատարն ազատ կարձակվի
26.01.2022 22:51

     ԻՐԱՎԱԿԱՆ      

Դատարանը 2 մլն դրամ գրավի դիմաց խափանման միջոց կալանավորումը փոփոխեց

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելու մասին։ Աշոտ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց և նրա նկատմամբ կիրառվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը և գրավը, որի չափ սահմանվեց 2 մլն դրամը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա մեղադրվում էր Փաշինյանի սպանության փորձի նախապատրաստման մեջ, սակայն այդ մասով գործը կարճվել է։ Ըստ Աշոտ Մինասյանի՝ Նիկոլ ,,Փաշինյանը պետք է հեռանա և ենթարկվի ժողովրդական դատաստանի,,: Այժմ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածներով: