ԻՐԱՎԱԿԱՆ
Արման Թաթոյանի անկախ, ժողովրդահաճո գործելաոճը կփոխարինվի Քրիստինե Գրիգորյանի՝ իբրև նոր ՄԻՊ-ի փաշինյանահաճո գործելաոճով
Այսօր ԱԺ-ում նոր ՄԻՊ-ի ընտրությունն էր, որին 107 պատգամավորներից մասնակցեցին 68 պատգամավոր՝ ՔՊ-ականներ, որոնք բոլորը կողմ քվեարկեցին Քրիստինե Գրիգորյանի թեկնածությանը, քանի որ նա անտեսելով Հայաստանում քաղբանտարկյալների և քաղաքական հետապնդվողների փաստը, փաշինյանահաճո պատասխաններ էր տվել ընդդիմության հարցերին: Նախորդ ՄԻՊ-ի՝ Արման Թաթոյանի բարձր վարկանիշը՝ պայմանավորված հանրային և ժողովրդահաճո նրա գործելաոճով, խիստ խանգարում էր իշխանությանը, և նա դիմեց կտրուկ քայլերի՝ վարկաբեկելու ՄԻՊ դերակատարումը, դարձնելով այն կուսակցական սպասարկուի աշխատանք։ Փաստացի Քրիստինեն, որին ժողովուրդը չի ճանաչում, թեպետ ՄԻՊ-ը պետք է լիներ հեղինակավոր անձ, ընտրված լինելով 1 կուսակցության կողմից, բնական է, կծառայի այս 1 կուսակցությանը՝ ՔՊ-ին, առանց որի երբեք չէր ստանձնի ՄԻՊ պաշտոնը:
Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում