ՏՆՏԵՍԱԿԱՆ
…ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՁԵՌՔ ՄԵԿՆԵԼՈՎ ՆՐԱՆՑ՝ ՉԵՂԱՐԿԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ
Չնայած վատ եղանակային պայմաններին և տեղացող ձյանը՝ Բուրսայում հերթեր են գոյանում էժան հացի վաճառակետերի դիմաց։ Այս մասին հայտնում է Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Թունջայ Օզքանը սոցցանցի իր էջում։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է հացի համար գոյացած երկար հերթը և կոչ է արել անմիջապես արտահերթ ընտրություններ անցկացնել երկրում։
Նշենք, որ վերջերս Փաշինյանի վարչախումբը չեղարկել է Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, դրանով իսկ, ըստ էության, օգնության ձեռք մեկնելով սովից վնգստացող մեր թշնամուն, որը ջանք չխնայեց՝ իր ողջ զինանոցը գործի դնելու, արդյունքում Արցախյան պատերազմում 4000-ից ավել հայ երիտասարդներ զոհվեցին: Սրանով հերթական անգամ Փաշինյանն ապացուցեց, որ գործում է ի շահ թշնամու:
,,Գործընթաց,, թերթ