ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«Առանց Արցախ Հայաստան չկա» թեզից խուսափող Փաշինյանը՝ կաշառքի փուչ, անանուն մեղադրանքներով
20.01.2022 20:50

      ՔԱՂԱՔԱԿԱՆ     

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հունվարի 19-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հարց ուղղեց Փաշինյանին՝ հիշեցնելով Մոնթե Մելքոնյանի հետևյալ խոսքերը. «Եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը», ապա հիշեցրեց, որ դրանից 28 տարից անց` 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, հնչել է մեկ այլ միտք`«Առանց Արցախ Հայաստան չկա», իսկ 2021թ. նոյեմբերի 22-ին էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը մեզ համար ոչ թե տարածք է, այլ` իրավունք»: Պատգամավորն ակնկալում էր, որ Փաշինյանը վերահաստատի «Առանց Արցախ Հայաստան չկա» դիրքորոշումը:

Մինչդեռ Փաշինյանն իր պատասխանը շեղեց իր համար ցավոտ կետի՝ ԵՊՀ-ի ուղղությամբ, որտեղից դիպլոմ չի ստացել, ու խառնեց Մոնթեի անունը իր ձևակերպմամբ ,,Երևանի պետական համալսարանի պատերի տակ ծվարած կաշառքներ հավաքելով՝ միլիոնատեր դառնալու,, հետ՝ նշելով, թե նա 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ կաշառքներ ստանալու փոխարեն շատ մեծ ժառանգություն է թողել: Ապա անանուն հանցանքներից անցավ իրեն՝ նշելով, թե ,,մենք ասում ենք այն, ինչ նպատակահարմար ենք համարում ու այն, ինչ ասել ենք, կառավարության ծրագրում գրած է, բացեք, կարդացեք…ու մեզ չասեք` «այս նախադասությունը կարո՞ղ եք ասել, թե՞ չեք կարող». մենք կարող ենք բազմաթիվ նախադասություններ ասել, որից ձեր ունքերը կբարձրանան», -հայտարարեց իր բազմաթիվ թրքահաճո թեզերով հայտնի Փաշինյանը՝ խուսափելով վերահաստատել «Առանց Արցախ Հայաստան չկա» թեզը։ 

«Հասկանում եմ, որ ԵՊՀ-ն Ձեր հոգում խորը հետք է թողել ու համալսարանի անվանումը ոչ հաճելի ասոցիացիաներ է առաջացնում»,- ասաց պատգամավոր Արթուր Ղազինյանն իր արձագանք-պատասխանում՝ նշելով, որ պատի տակի խոսակցությունների փոխարեն, եթե կաշառքի հետ կապված ապացույցներ ունի, Փաշինյանը կարող է հրահանգել իրավապահներին՝ ինչը ոնց անեն: Եվ արձանագրեց, որ Փաշինյանը հրաժարվում է հաստատել, որ Արցախը եղել է, կա ու կմնա հայկական: 

Փաշինյանն էլ ստիպված եղավ իր արձագանքում հնչեցրած կաշառքի անանուն մեղադրանքների մասով նշել, որ պիտի իրավապահ մարմինները զբաղվեն, եթե կան փաստեր, թող զբաղվեն, եթե չկան, թող չզբաղվեն։ Դրանով Փաշինյանը հաստատեց, որ ինքը չունի փաստեր, հետևապես՝ իր մեղադրանքները փուչ են և ձևական: Եվ կրկին խուսափեց հաստատել, որ Արցախը եղել է, կա ու կմնա հայկական: Սա ոչ միայն ամոթալի վարքագիծ է երկրի վարչապետի համար, այլև վերահաստատում է, որ նա չի ներկայացնում հայկական շահը ու դրանով պետք է լրջորեն զբաղվեն իրավապահները նրան հիշեցնելով իր պարտականությունները, որոնց չկատարումը ոչ միայն պետք է զրկի վարչապետին բյուջետային աշխատավարձից, այլև նրա կալանքի հիմք հանդիսանա:

,,Գործընթաց,, թերթ