ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Լարսի այլընտրանքային թունելի շինարարությունը կավարտվի 2024թ.-ին
14.01.2022 23:51

     ՎՐԱՍՏԱՆ      Ճանապարհը կառուցվում է շրջանցելու համար այն հատվածը, որը սովորաբար փակվում է ձնահյուսի վտանգի պատճառով

Վրաստանը մտադիր է 2024 թվականին ավարտել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածի ամենաբարդ եւ վտանգավոր հատվածի՝ Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի շինարարական նախագիծը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Ծերեթելին։ Նախատեսվում է կառուցել 22,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ` 6 կամուրջներով ու 5 թունելներով, որոնց թվում է Խաչի լեռնանցքը հատող 9 կիլոմետրանոց թունելը։ Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։

9 կիլոմետրանոց թունելի շինարարության աշխատանքները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերից։ Ծերեթելին ասել է, որ նախագիծը կիրականացվի Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում։ Փորվել է 2,2 հազար մետր թունել, ակտիվ աշխատանքներ են տարվում 23 կմ երկարությամբ ճանապարհի վրա։ Ներկայիս նախագիծը կավարտվի 2024 թվականին։ Ճանապարհը եւ բուն թունելը կառուցվում են ամենաբարդ հատվածը շրջանցելու համար, որը սովորաբար փակվում է ձնահյուսի վտանգի պատճառով։