ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ, 2 վիրավոր
11.01.2022 23:04

     ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ    

Ղազախստան Փաշինյանի կողմից ուղարկված հայկական զինուժը պետք էր ՀՀ և Արցախի սահմանի անվտանգությունը հսկելու համար 

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդման՝ զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հայտնում է նաև, որ ունենք երկու վիրավոր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ստեղծված իրավիճակի շուրջ ընդգծել է, որ թշնամու ակտիվությունը գալիս է լրացնելու երեկ Արցախի 3 բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքները, որի թիրախում խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական անձինք էին։

Հավելենք, որ իրավիճակի վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ այս անգամ ադրբեջանական ակտիվությունը հաջորդեց ներքաղաքական լարվածություն ապրող Ղազախստան Փաշինյանի կողմից հայկական զինուժ ուղարկելուն, մինչդեռ այդ ուժերը պետք էին ՀՀ և Արցախի սահմանի անվտանգությունը հսկելու համար: 

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում