ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Նոր Տարվա խորհրդանշական գույներն ու գործվածքները
03.01.2022 16:58

    ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ    

Բացի գույների համապատասխանությունից, պետք է հաշվի առնել նաև գործվածքը… 

2022 թվականի գլխավոր գույնը կապույտի երանգն է՝ հագեցած մանուշակագույն-կարմիր գույներով՝ արտացոլելով եռանդուն, ուրախ,  բնական  տրամադրություն՝  համահունչ համաշխարհային մշակույթին: Ճիշտ է ընտրել ոչ միայն Տարվա խորհրդանիշ՝  Սև (Կապույտ) ջրային վագրին համապատասխան գույներն ու երանգներն, այլև, որ սազական լինի  այն կրողին: Ուշագրավ է, որ  փիրուզագույնը, մուգ կապույտը, սևը, բաց կապույտը, ավազագույնը, շագանակագույնը, մուգ կանաչը, արծաթն ու ոսկեգույնը կհամապատասխանեն Վագրի ճաշակին:  Վառ նեոնային երանգներն այս տարի այլևս ակտուալ չեն: Սև (Կապույտ) ջրային վագրի տարում չպետք է մոռանալ  նաև գծավոր պրինտի մասին՝ կրելով այն համապատասխան  աքսեսուարներով: Այսպիսով, բացի գույների համապատասխանությունից, պետք է հաշվի առնել նաև գործվածքը: Վագրը սիրում է ամեն բնական և չի հանդուրժի սինթետիկա: Հետևաբար, 2022 թվականին  բնական գործվածքներից, ներառյալ թավիշից  պատրաստված հանդերձանքները, բացառությամբ՝ մետաքսից, ատլասից և շիֆոնից 2022թ-ին  թրենդային կլինեն:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում