ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
2022Թ.-ԻՑ ՋՐԻ, ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆՆ Ի ՇԱՀ՝ ԽՈՍՈՒՄ Է ՈՉ ԹԵ ՀԱՅՏԱՏՈՒՆ, ԱՅԼ ՀԾԿՀ-Ն
30.12.2021 22:29

     ՍՈՑԻԱԼԱԿԱՆ     

Ըստ ՀԾԿՀ առաջարկի՝ հոսանքի  նոր գնաճը կլինի 1.5, 3.5 և 5.5 դրամ, 400 ԿՎՏ-ից ավել ծախսողների համար՝ 5.5 դրամ

Էլեկտրաէներգիայի թանկացման հայտի քննարկումը դեկտեմբերի 29-ի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) օրակարգում էր: Հանձնաժողովը, մասնավորապես, առաջարկեց հոսանքը թանկացնել համապատասխանաբար 1.5, 3.5 և 5.5 դրամով. գինը կախված կլինի սպառված հոսանքի ծավալից. շատ էներգիա ծախսողներն ավելի թանկ գին կվճարեն:

Դեռ քննարկումը չեղած՝ հանձնաժողովի սակագնային վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը նշել է, թե թանկացում եթե չլինի, հաջորդ տարի համակարգը խնդիրներ կունենա՝ 23,8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք: Արդեն դժվար է չշփոթել սակագնի բարձացման հայտը ներկայացրած բիզնես սուբյեկտին ՀԾԿՀ-ից, որը պարտավոր է հանրային շահը պաշտպանել: Մինչդեռ ՀԾԿ հանձնաժողովը հոսանքի թանկացման անհրաժեշտությունն անձամբ է հիմնավորում՝ նշելով երկու հիմնական գործոն. մեկն՝ ատոմակայանի համար վերցված վարկային բեռով, մյուսը՝ Հայաստանի ռուսական ,,Գազպրոմի,, նկատմամբ չկատարված պարտավորություններով:

Ավելի վաղ ՀԾԿՀ-ն նույն ոճով, հանդես գալով ի շահ հայտատուի, հայտնել էր ջրի սակագնի բարձրացման մասին, ավելի ճիշտ՝ քլորաջրի գինը բարձրացնելու մասին, քանզի ներկայում մատակարարվող խմելու ջուրը գերքլորացված է այնքան, որ հոտն անգամ էապես զգալի է: Դեռ 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ,,Վեոլիա ջուր,, ընկերության հետ ձեռք են բերել պայմանավորվածություն, որ մինչև 2024թ. ջրի գինը չի բարձրանա, սակայն գալիք 2022թ.-ից ջրի գինը բաձրանալու է 20 դրամով: Այս հարցով առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Կարող ենք մինչև 2024թ. պահել, որ ջրի գինը չբարձրանա, բայց 2024թ. էնքան բարձրանա, որ համաչափության խնդիր ունենա»: Սա նշանակում է, որ ձևականորեն անկախ համարվող, իրականում առավելապես հայտատուի շահերից հանդես եկող ՀԾԿՀ-ն մինչև 2024թ. պարբերաբար հայտնելու է ջրի գնաճի մասին: Գնաճը կարող է զսպվել միայն  զանգվածային բողոքի ակցիաներով:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 311 համարում