ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
Խախտելով տեղեկատվության հանրային կարևորությունը, գաղտնի է պահվում ընդհուպ այն պարզ տեղեկույթը, թե ի՞նչ թեմայով է կայացել նիստը
Ինչպես հաղորդվում է ՀՀ կառավարությունից, այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Համընդհանուր հայտնի կանոններով՝ նման հաղորդագրությունը պետք է պարունակեր համառոտ իրազեկում առնվազն նիստի թեմայի մասին, քանի որ Անվտանգության խորհրդի նիստերը չեն անցկացվում անձնական, նեղ թեմաներով, այլ պետական, հանրային շահեր են շոշափում: Սա հերթական դեպքն է, երբ Փաշինյանը, մամլո խոսնակի պաշտոնաթողությունից հետո, խախտելով տեղեկատվության հանրային կարևորությունը, գաղտնի է պահում ընդհուպ այն պարզ տեղեկույթը, թե ի՞նչ թեմայով է կայացել նիստը:
,,Գործընթաց,, թերթ