ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հայաստանի կողմից 2 ադրբեջանցի սահմանախախտ զինծառայողի հանձնումը Բաքվին հումանիտար քայլ է. ԵՄ
21.12.2021 19:20

     ԻՐԱՎԱԿԱՆ     

..Իսկ  հայ գերիները շարունակում են կտտանքների ենթարկվել Բաքվի կողմից՝ սպասելով Հայաստան վերադարձին

Դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Դեկտեմբերի 20-ին ՀՀ իշխանությունը ՌԴ միջնորդությամբ նշված զինծառայողներին վերադարձրել է ադրբեջանական կողմին։ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այս առնչությամբ նշել է. «Ողջունում ենք երեկվա երկու զինծառայողների հանձնումը։ Սա կարևոր մարդասիրական քայլ է, որն ամրապնդում է վստահությունը: Հիշեցնենք, ներկայում տասնյակ հայ գերիներ շարունակում են կտտանքների ենթարկվել Բաքվի կողմից՝ սպասելով Հայաստան վերադարձին, ինչը ձգձգվում է:

,,Գործընթաց,, թերթ