ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ստամբուլի բորսան հայտարարել է իր աշխատանքը դադարեցնելու մասին
17.12.2021 19:51

     ՏՆՏԵՍԱԿԱՆ     

Թուրքական լիրան արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել պատերազմասեր Էրդողանի երկրում

Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին Ստամբուլի բորսան հայտարարել է իր աշխատանքը դադարեցնելու մասին: Այդ մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դեկտեմբերի 17-ին թուրքական ազգային արժույթն արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել: Այս պահի դրությամբ ԱՄՆ 1 դոլարի համար տալիս են 16,1 թուրքական լիրա: Երկիրը ժամ առ ժամ խորանում է տնտեսական ճգնաժամի ճահճուտը: Հիշեցնենք, վերջին տարիներին Թուրքիան ակտիվորեն մասնակցել էր մի շարք երկրներում ծավալված պատերազմների, այդ թվում՝ անմիջականորեն և վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ ներգրաված է եղել 2020թ. Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած տեռորիստական պատերազմին: