ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՊԱՆԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂԵԳԾԻ ԴԻՄԱՑ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԱՃԱ՞ՌՔ
15.12.2021 15:32

      ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ       Հերթական եռակողմ հանդիպումը, որին 1 սեղանի շուրջ քննարկել են և՛ գերիների, և՛ պանթուրքական ճանապարհի բացման հարցերը

Ի հեճուկս ՄԻԵԴ-ի ընդունած իրավական ակտերի, որոնցով պահանջվում է Բաքվից՝ վերադարձնել բոլոր հայ գերիներին, մինչ օրս այդ պահանջը չի կատարվել, մինչդեռ Սոչիի հանդիպումից հետո Բրյուսելում հերթական եռակողմ հանդիպմանը նույն սեղանի շուրջ քննարկվել են և՛ գերիների հարցը, և՛ բացառապես Ալիևին, ՌԴ-ի, ԵՄ-ի թրքածին գործարարների առևտրատնտեսական շահերին ձեռնտու՝ ճանապարհների ապաշրջափակման հարցը: Դրա մասին է փաստում այն պարզ հանգամանքը, որ քննարկման թեման ընդգրկում է բացառապես նեղ շրջանակ՝ դեպի Նախիջևան երկաթուղու բացման՝ դուրս թողնելով քննարկումներից, դիցուք, Քարվաճառից Մարտակերտ ճանապարհի և այլ կենսական, հումանիտար կարևորության ճանապարհների ապաշրջափակման հարցերը: Արդյունքում նպատակ է հետապնդվում գերիների վերադարձման նախապայմանով բացել բոլորիս հայտնի պանթուրքական ճանապարհը: Հետևապես՝ հիմնավորվում են այն տեսակետները, որ տեղի է ունենում, ըստ էության, գերիների վաճառք՝ պանթուրքական ճանապարհի դիմաց: ՀՀ կառավարությունը Բրյուսելում կայացած հանդիպման մասին տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը` ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կումունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին: 

ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։ Կարևորվել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները»։

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում