ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍԱՀՄԱՆԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԱՐՔԻ Է ԳՆՈՒՄ ԹՇՆԱՄԱԿԱՆ ԱՆԿԱՐԱՅԻ ՈՒ ԲԱՔՎԻ ՀԵՏ
10.12.2021 18:28

     ՔԱՂԱՔԱԿԱՆ     Դեկտեմբերի 10-ի հանդիպումը  հետապնդում է 3+2 ձևաչափով նեղ <<խմբային>> շահեր

Ընդառաջ այսօր Մոսկվայում կայանալիք 3+2 ձևաչափով հանդիպման՝ պաշտոնապես հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Ապա փոխհրաձգությունը շարունակվել է: Ըստ ՀՀ ՊՆ հաղորդման՝ հայկական կողմն ունի մեկ զոհ` ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.) և ութ վիրավոր,  վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։

Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակն ըստ ՀՀ ՊՆ-ի՝ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։ Նախօրեին ևս թշնամին սադրել էր սահմանային փոխհրաձգություն: Եվ ի հեճուկս այս իրավիճակի՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հաստատել է, որ ինքը պատրաստ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր առաջարկել 3+3 ձևաչափը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ, սակայն Վրաստանն ունենալով կին ղեկավար՝ սկզբունքային եղավ իր դիրքորոշման մեջ և չի մասնակցելու այդ ձևաչափով հանդիպմանը:

Արդյունքում ստացվում է «3+2» ձևաչափով բիզնես, տնտեսական գործարքներ: Աշխատանքային այդ խմբի առաջին նիստը կկայանա այսօր դեկտեմբերի 10–ին` Մոսկվայում։ Հայաստանը կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով, քանի որ հանդիպումը նախատեսված է հենց այդ մակարդակով, ինչի մասին տեղեկացրել էր ինքը՝ Փաշինյանը՝ տալով իր հրապարակային համաձայնությունը դրան։ Հարց է ծագում, մի՞թե զոհերի արյան վրա կարելի է բիզնես գործարքներ կնքել, եթե դավաճան չես, իհարկե՝ ոչ: Տվյալ դեպքում հետապնդվում են նեղ <<խմբային>> շահեր՝ 3+2 կազմով:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում