ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Բժիշկ, պատգամավոր Արմեն Չարչյանն ազատ արձակվեց
10.12.2021 17:50

     ԻՐԱՎԱԿԱՆ    

Հիմքում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն է, ըստ որի՝ պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից՝ ըստ դատավոր Վահե Միսակյանի հրապարակած որոշման, որն ընդունվեց նիստերի դահլիճում հնչած ծափերով: 

Դատարանի որոշման հիմքում ՀՀ Սահմանադրական դատարանի նախօրեին հրապարակած՝ դեկտեմբերի 7-ի որոշումն է, ըստ որի պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ: Հիշեցնենք, ՍԴ-ում գործը քննվել է՝ ըստ «Հայաստան» դաշինքի դիմումի: