ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԾԵԾԿՌՏՈՒՔՆ ԱԺ-ՈՒՄ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է ԶԼՄ-ՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ
07.12.2021 20:56

     ԻՐԱՎԱԿԱՆ    

Ինչպես կանխատեսելի էր, իշխանականները ԶԼՄ տեսանկարման համար արգելված տիրույթում հարձակվել են ընդդիմադիրների վրա

Դեռ ամիսներ առաջ, երբ հրապարակվել էր ՀՀ ԱԺ-ում ԶԼՄ-ների տեղաշարժի սահմանափակման որոշումը, կանխատեսել էինք, որ այն ամենայն հավանականությամբ արվել է, որ իշխանականներն ազատություն տան իրենց ձեռքերին լրագրողների տեսախցիկներից դուրս հատվածներում: Եվ ահա այսօր հայտնի դարձավ, որ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ-ում՝ իշխանական պատգամավորների և ընդդիմադիր պատգամավորների օգնականների միջև, ոչ ավել ոչ պակաս փոխխոսնակ Ռուբինյանի կաբինետում, որը գտնվում է ԶԼՄ-ների տեսանկարահանումների համար արգելված տիրույթում, սակայն վերահսկվում է ԱԱԾ ՊՊԾ-ի կողմից, որն էլ ըստ էության, չի կանխել միջադեպը: 

Այն, որ Ռուբինյանի կաբինետում է եղել միջադեպը, լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն, ըստ իր ունեցած տվյալների՝ նշելով, որ ՔՊ ներկայացուցիչները սուրճ խմելու պատրվակով ընդդիմադիր պատգամավորների օգնականներին հրավիրել են ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո նրանց կազմակերպված ծեծի են ենթարկել։ Ըստ նրա հաղորդման՝  ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ են ստացել ընդդիմադիր պատգամավորների օգնականներից երեքը։

ՀՅԴ-ական պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանն ավելի ուշ լրագրողներին հայտնեց, որ սենյակում իշխանական պատգամավորներից եղել են Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և Արմեն Խաչատրյանը։ Նա պատմել է հետևյալը. «Նիկոլի աներձագ Հրաչիկի /ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյան/ հետ միջադեպ է եղել միջանցքում, դրանից հետո Ռուբեն Ռուբինյանի օգնականը զանգահարել է և հրավիրել Ռուբինյանի աշխատասենյակ իրար հասկանալու և պարզաբանելու նպատակով։ Մտել եմ աշխատասենյակ, մի 40 հոգով հարձակվել են ինձ վրա։ Որ ասում են՝ ծեծել են և այլն, այստեղ դուք «ծեծ կերած» մարդու տեսնո՞ւմ եք, ում ինչ պետք է, արել ենք, ում ինչ պետք է ասել ենք»։ Նրա խոսքով՝ միջադեպը ծագել է միջանցքում լեզվակռվից: