ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Չկա Հայաստան՝ առանց Արցախի, չկա Արցախ՝ առանց Հայաստանի
07.12.2021 14:56

     ՔԱՂԱՔԱԿԱՆ   

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՐԴՎԵՑ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԴԱՎԱՆԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ

ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն, այսօր ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկին տալով պատգամավորական երդում նշել է. «Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հանուն համազգային նպատակների իրագործման, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի՝ երդվում եմ հավատարիմ մնալ հորս՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին և բացառիկ անմնացորդ նվիրումին՝ առ հայրենիք։ Կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի լուսադեմին Եռաբլուր զինվորական պանթեոնում տվածս երդումը հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման, քանզի չկա Հայաստան՝ առանց Արցախի, և չկա Արցախ՝ առանց Հայաստանի։ Հավերժական Հայաստան լինելու է»: Երդման ավարտին հնչեցին ծափողջյուններ:

Հավելենք, որ Ասպրամ Կրպեյանը պատգամավորական մանդատը ստանձնել է նույն խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանի կողմից մանդատը վայր դնելուց հետո: