ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԸ ՊԱ՞ՐՏՔ ԵՆ ՄՆԱՑԵԼ՝ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՊԱՐՏՎԱԾ ԵԿՄ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՍՈՒՆԻՆ
03.12.2021 17:09

     ՏԻՄ // ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ   

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ՝ ՀՈՐԻՑ ՈՐԴԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԴԱՐՁՐԱԾ, ԱՆՆԱՀԱՆՋ ՊԱՅՔԱՐ ԵՆ ՄՂՈՒՄ 

Դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում՝ Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում, կկայանան ՏԻՄ ընտրություններ: Խոշորացված համայնք հանդիսացող Հրազդանում համայնքի ղեկավարի ընտրությանն առաջադրվել է չորս քաղաքական ուժ՝ ՀՅԴ-ն, ՔՊ-ն, ԼՀԿ-ն և «Ապրելու երկիր» կուսակցությունը: ՔՊ-ի թեկնածուն Սևակ Միքայելյանն է՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին: Նա այնպիսի ժպիտով է ծիկրակում տարբեր պաստառներից, կարծես, հայրը՝ որպես ԵԿՄ նախագահ կանխել է 2020թ.-ին Արցախի 75 տոկոսի հանձնումը և այն հազարավոր՝ իր իսկ հասակակից կամ տարիքով ավելի փոքր երիտասարդների մահը, որն ունեցանք այդ պատերազմում: 

Հիշեցնենք, ԵԿՄ-ն այն կառույցն էր, որ 2016թ.-ին էլ գեներալ Մանվել Գրիգորյանի նախագահության օրոք՝ նեցուկ լինելով կազմակերպված բանակին, կարողացավ նաև իր ուժերի ճիշտ մեկտեղմամբ ու բաշխմամբ՝ կանխել թշնամու առաջխաղացումը և ունեցանք բազմապատիկ պակաս թվով զոհեր: Չհանձնվեց Արցախը, ոչ էլ Հայաստանից որևէ բնակավայր:

2020թ. պատերազմում ԵԿՄ-ն՝ ի դեմս Սասունի, ունեցավ այնպիսի դեր, ինչպիսին կարող էր ունենալ մի լուծարված կառույց: Ամոթ էր դրանից կես տարի անց՝ 2021թ. հունիսին մասնակցել ԱԺ ընտրությանը, և Ս. Միքայելյանը չմասնակցեց, բայց դա չի նշանակում, թե անհամաձայն է ՔՊ-ի հետ՝ ի դեմս Փաշինյանի…. Կարծես, Հրազդանը պարտք է մնացել Միքայելյաններին, որոնցից Սևակը բանակում ծառայած չէ, հայրն էլ 2020թ պատերազմի կեսից մեկուսացել էր՝ իբրև վիրավոր, երկուսն էլ ողջ մնալով շարունակում են քաղաքապետի պաշտոնը հորից որդի ժառանգական դարձված գործելաոճը, որի հարցում, ի տարբերություն 44-օրյա պատերազմի, աննահանջ պայքարում են: Սևակը ներկայացնում է մի ուժ՝ ՔՊ-ն, որը հանձնել է Արցախի զգալի մասը, Հայաստանից էլ մաս-մաս զիջումներ է անում: 

Ի հեճուկս ՔՊ-ի միջոցներով Հրազդանին ուղղված հատկացումների՝ քաղաք այցելողը մտովի կտեղափոխվի անցած դարաշրջան: Կորստաբեր պատերազմն իր հետևանքներն ունեցավ նաև Հրազդանի բնակիչների վրա, որոնց մի մասն Արցախից բռնագաղթված քաղաքացիներ են: Սոցիալական խնդիրներից կքած շատ հրազդանցիներ կարողանում են գոյատևել շնորհիվ Երևանում գտած ինչ-որ գործի, մինչդեռ Միքայելյանների կարողությունները չեն պակասում, եթե չասենք ավելանում են: Այստեղ մարդիկ պատահական հարցումներում նշում են, որ չունեն իշխանություն, կան ընդամենը բյուջեն ծախսողներ, որի արդյունքները միայն չինովնիկներն են զգում: Իբրև քաղաքային համայնք՝ այստեղ ենթակա հիմնարկների մի մասն այնպիսի խեղճության մեջ է, որ անգամ տարրական հեռախոսահամարներ չեն գործում, որով քաղաքացու համար համայնքային ծառայության այդ օղակի հետ կապը փաստացի անհասանելի է: Ավագանու անդամների համարներն էլ չկան, որ Հրազդան քաղաքի բնակիչը հարց ունենալիս զանգով հաղորդակցվի ՏԻՄ օղակի ներկայացուցչի հետ:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի 308 համարում