ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՎԵՐՋԸ ՎԱՆՈՆ «ՀՐԵՇՏԱԿ» ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՏ
03.12.2021 16:44

       ԻՐԱՎԱԿԱՆ     

ՔՐԵԱԿԱՆՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՂՈՒՄԸ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ ԱՅԼ ՔՐ. ԳՈՐԾԵՐՈՎ

Նոյեմբերի  24-ին ՀՀ կառավարությունը պաշտոնապես հաղորդեց, որ տեղի է ունեցել Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը: Մինչ այս պետական օղակները քանիցս պաշտոնական տվյալներ են հաղորդել առ այն, որ Վանոյի անունը կապվում է մի շարք քաղաքական սպանությունների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ: Մինչև իր մահը Վանոն պաշտոնապես գտնվել է միջազգային հետախուզման մեջ:

Ի համեմատ Վանոյին առաջադրված մեղադրանքների՝ Փաշինյանը հանրության գերակշիռ մասի կողմից մեղադրվում է պետական դավաճանության և Սահմանադրության տապալմամբ ապօրինի Արցախի անունից հանդես գալու և նրա 75 տոկոսը հանձնելու մեջ: Ստացվում է, որ Վանոն ի համեմատ Փաշինյանի՝ վերջում «հրեշտակ» դուրս եկավ: Ավելին՝ նրա մտերիմներն, օգտվելով առիթից, որ երկրի ղեկին նստած է մեկն, ով միջազգային հետախուզման մեջ գտնվողից հարցազրույց է անգամ վերցրել ու կոծկել նրա գտնվելու վայրն իրավապահներից, պահանջում էին, որ նրա աճյունը տեղափոխվի Պանթեոն: Փաշինյանը, սակայն, այդքան հեռուն չգնաց, քանզի առանց այն էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հատորներով փաստեր ունի, որոնց հիմքով նրա հանդեպ միջազգային հետախուզում էր հայտարարել: 

Վերջը, պարզվեց, Փաշինյանն այցելել է Վանոյի ընտանիքին, ցավակցել ու հայտնել, որ նրա աճյունը տեղափոխելով հանդերձ՝ նրան կհուղարկավորեն կառավարական հանձնաժողովի միջոցով: Այսինքն՝ այս ողջ ընթացքում Վանոյի տեղն իմացել ու նրան իրավապահներից քողարկել են ոչ միայն նրա ընտանիքի անդամներն, այլև վարչապետ Փաշինյանը: Ի դեպ, Վանոն մի քանի կին է ունեցել, որոնցից Ռուզաննա Տոնոյանը տարիներ ի վեր Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի տնօրենն է, կարծես, այդ պաշտոնը ցմահ նրան է շնորհվել՝ ի նշան պարգևատրման ամուսնու քրեական անցյալի համար:

Եվ այսպես, քրեականով հետախուզվող Վանոն կհուղարկավորվի պաշտոնական կարգով, այն դեպքում, երբ բժիշկ Արմեն Չարչյանը կամ այլ պաշտոնյաներ, որոնց մեղադրանքները բազմապատիկ զիջում են Վանոյի մեղադրանքներին, իրենց հիվանդություններով հանդերձ, կշարունակեն մնալ կալանքի ներքո կամ հետապնդվել: Առերևույթ այս խտրականությունը հակացուցված է իրավական համակարգի համար, ուստի ստիպված են հետևություններ անել՝ Վանոյի հուղարկավորումից հետո՝ մեղմացնելով բազմաթիվ քր. գործերով հայտնի անձանց դեմ խափանման միջոցները:

Նշենք, որ կառավարական հանձնաժողովի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից  21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին: Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին, առավոտյան:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 308 համարում