ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՊԿ-Ը, ՌԴ-Ն ՆՈՒՅՆԻՍԿ ՄԻ «ԶԱՊԻՍԿԱ» ՉԵՆ ՍՏԱՑԵԼ…
24.11.2021 19:09

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

ԳՈՒՑԵ ԱԶԳՈՎԻ ՕԳՆԵՆՔ ՄԻ ԳՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԵՆ, ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՆԿԱՐՈՂ ԵՆ

Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է առնվազն 41 կմ2-ով, բայց պատկան օղակները /վարչապետ, ԱԽ քարտուղար, ԱԳ նախարար և այլն/ մի «զապիսկա» անգամ չեն գրել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, որ ստանանք ռազմական անհրաժեշտ օգնություն: Մինչդեռ ԱԺ-ում ընդդիմության հրավիրած հրատապ նիստը սահմանին տիրող վիճակի շուրջ տապալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նշած այն պատրվակի հիմքով, թե իբր ընդդիմությունը գրավոր դիմելիս չի պահպանել ձևաչափն ու «զապիսկա» է իրենց տվել, ուստի չեն կարող նիստ հրավիրել: Եթե մի «զապիսկա» անգամ հիմք չէ նիստ անելու հրատապ հարցով, ապա առանց «զապիսկա» ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն պետք է շտապ ռազմական օգնությու՞ն ուղարկեին: Ուրեմն էլ ինչու՞ է ՀՀ իշխանությունը վրդովվում, թե պարտադիր պետք է գրությու՞ն գրեին, որ դաշնակիցն օգներ:

Նշենք, որ այս նույն իրավիճակն էր 2020թ.-ին, երբ շատերին անհայտ մնաց, թե ինչու՞ իշխանությունն այդպես էլ գրավոր չդիմեց ՌԴ-ին, ու երբ ստիպված եղանք ընդհուպ մեր կողմից՝ որպես ԶԼՄ նամակ ուղղել ՌԴ, պարզեցինք, որ ՀՀ իշխանությունը նախընտրել է բանավոր, ժողովրդից գաղտնի գործարքներ կնքել դեռ նոյեմբերի 9-ից էլ 4 օր առաջ:

Թշնամու կողմից Հայաստան 2-րդ ներխուժումը վերահաստատեց, որ իշխանությունը նույն ռեժիմով է գործում: Գուցե արժե ազգովի օգնենք վերոնշյալ բարձրաստիճաններին գրություն գրելու հարցում, եթե իհարկե, գրելը դեռ չեն մոռացել: Ասել, թե դաշնակից է, կոչ եմ արել, թող գար օգներ, նույնն է, ինչ կարծել, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը օր ու գիշեր պետք է անքուն հետևեին, թե ե՞րբ և ո՞ր անկյունից կլսվի իրենց կոչը կամ սոցցանցային էջում կհայտնվի մի կցկտուր գրառում, որ «վազքով» հասնեն օգնության: Կա սահմանված ընթացակարգ, որը բացառում է այնպիսի իրավիճակներ, ինչպիսիք են դիմումատուի փոփոխամտությունը: Ի վերջո խոսքը ռազմական օգնության մասին է, ոչ թե ընկերական հավաք-կերուխումի:

Հրապարակվել է «Գործընթաց» թերթի թիվ 307 համարում

Հեղինակ՝ Ինարա Դանիելյան