ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Նոյեմբերի 26-ին նախանշված է հերթական եռակողմ հանդիպումը
24.11.2021 18:51

     ՔԱՂԱՔԱԿԱՆ   

Ռուսաստանի փոխվարչապետն այսօր Բաքվից ժամանել է Երևան, հանդիպում է վարչապետ Փաշինյանի հետ

Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները։ Տեղեկությունը հաստատել է նաև Կրեմլի մամլո ծառայությունը: Հաղորդվում է, որ Սոչիում կքննարկեն 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը: Հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը։

Ռուսաստանի փոխվարչապետն այսօր Բաքվից ժամանել է Երևան, հանդիպում է վարչապետ Փաշինյանի հետ: Մինչ Հայաստան ժամանելը Բաքվում նա հանդիպել էր Իլհամի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք մտքեր են փոխանակել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության, ինչպես նաև ապագա ծրագրերի վերաբերյալ։