ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԲԱՔՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՐՎԱԿԸ
16.11.2021 19:24

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ     

Ըստ Ադրբեջանի՝ ցեղասպանագործ Թուրքիայի նախագահը կարող է այցելել իրեն օտար երկիր՝ հայկական Արցախ, իսկ ՀՀ ՊՆ հայ նախարարը՝ ոչ

Ինչպես տեղեկանում ենք ռուսական աղբյուրից՝ ՏԱՍՍ գործակալության տարածած մի նյութից, որում հղում է արված ադրբեջանական պաշտոնական լրահոսին, Բաքուն պաշտոնապես հաստատել է, որ Հայաստանի դեմ լայնածավալ հարձակման է անցել, որպես պատրվակ նշված է ՀՀ ՊՆ՝ օրերս պաշտոնանկ եղած նախարար Արշակ Կարապետյանի այցը հայկական բնօրրան Արցախ, որը դեռ ԽՍՀՄ օրոք 90 տոկոսով բնակեցված է եղել հայերով:  Փաստորեն ըստ Ադրբեջանի՝ ցեղասպանագործ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը վերջերս է իմացել քարտեզի վրա Արցախի տեղը, կարող է բազմիցս այցելել իրեն օտար երկիր՝ Արցախ, իսկ ՀՀ ՊՆ հայ նախարարը՝ ոչ: 

Նշենք, որ ՀՀ ՊՆ նախարարի պաշտոնում Արշակ Կարապետյանին փոխարինել է ՊՆ համակարգում երբևէ չաշխատած Սուրեն Պապիկյանը, ինչը լայն քննադատության տեղիք տվեց: Առիթից օգտվելով՝ թշնամին անցել է լայնածավալ հարձակման՝ ի խախտումն ՀՀ տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի հիմնարար միջազգային իրավանորմերի: Ըստ որոշ տվյալների՝ մարտական պատրաստվածության է բերվել ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան:

<<Գործընթաց>> թերթ