ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
09.11.2020Թ.-ԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԱԽ ՆԻՍՏ ՉԱՐԵՑ, ՈՐ ԱՆԽՈՉԸՆԴՈՏ ՋՆՋԻ 1994Թ. ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
11.11.2021 16:50

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ     

Մեկ տարի առաջ՝ 2020թ. նոյեմբերի առաջին օրերին, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը պաշտոնապես դիմել էր Ռուսաստանին օգնության հարցով, որն ուշանում էր, անորոշությունը՝ խորանում: Նոյեմբերի 5-ին ,,Գործընթաց,, թերթը գրավոր հարցեր ուղղեց /հրապարակվել են ,,Գործընթաց,,-ի թիվ 288 համարում/ ՌԴ նախագահ Վ. Պուտինին: Դրանցով փորձել էինք կանխել ,,շրջանների հանձնման,, ՌԴ-ից արված մի քանի ակնարկներ: Կոնֆլիկտի լուծման քաղաքագիտական առաջարկով հիշեցրել էինք, որ պաշտոնապես 1980-ականներին ու պատերազմի մեկնարկին  ԼՂԻՄ-ում բնակչության 90%-ը եղել են հայեր, մնացյալն՝ այլազգիներ, ուստի ադրբեջանական փոքրամասնությանը հանձնել շրջաններ, ուր ապրում են 90% հայեր, ոչ թե կոնֆլիկտի լուծում է, այլ դրա սրում, կոպտագույն սխալ, որի հետևանքը հայերի զտումն է պատմական բնօրրանից: Մեր գրության նույն օրը ՌԴ նախագահի գրասենյակից մեզ հայտնեցին, որ նախագահ Պուտինը խիստ զբաղված է հենց Արցախի հարցով: Նկատի ունեին, որ հարցն ինտենսիվ քննարկում են ՀՀ ղեկավարության հետ: Մեր պաշտոնական լրահոսը, սակայն, տարօրինակ լուռ էր, ուստի ինտուիտիվ վատ նախազգացում ունեցանք, որ տեղի է ունենում ժողովրդից քողարկվող, երկրի համար ճակատագրական մի քայլ: ՌԴ նախագահի գրասենյակի պատասխանատուն նշեց, որ մեր հարցերին կպատասխանեն, եթե դրանք վերաձևակերպենք, ինչից հրաժարվեցինք՝ հարց ուղղելով. <<Իսկ ի՞նչ է քննարկվում, շրջանների հանձնու՞մ>>, գրասենյակի պատասխանատուն նշեց, որ ոչինչ ավելացնել չի կարող: Նույն օրը հայտնի դարձավ, որ ՌԴ-ից Արցախ ռազմական օգնություն է տրամադրվում, և որ Ադրբեջանի զենքը սպառվել է, Թուրքիան պիտի մատակարարեր արդեն իր երկրի պաշտպանության համար նախատեսված զենքը:

Մի քանի օր անց՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՀՀ նախագահի, ԱԱԾ տնօրենի և Անվտանգության խորհրդի անդամ այլ պաշտոնատար անձանց ու ժողովրդի համար՝ որպես տհաճ անակնկալ, հրապարակվեց Փաշինյանի միանձնյա որոշմամբ գաղտնի ստորագրված եռակողմ հայտարարությունը: Դրանով նա, ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտմամբ, իրավունք չունենալով Արցախի անունից հանդես գալու, նրա 75%-ը հանձնեց թշնամուն: Փաստացի, ՀՀ վարչապետ Փաշինյանն օրեր շարունակ ինտենսիվ մասնակցելով նշյալ փաստաթղթի կազմմանն, այն գաղտնի էր պահել անգամ Անվտանգության խորհրդի անդամներից: Նա առնվազն 4-5 օր ուներ ԱԽ նիստ գումարելու, ինչը չարեց, որ չխոչընդոտվի իր գաղտնի գործարքը՝ թշնամու հետ համատեղ ստորագրելիք: Այսկերպ, բանակում չծառայած, Ազատամարտին մասնակցելուց խուսափած Փաշինյանը փաստացի ջնջեց 1994թ. Արցախյան Ազատամարտի արդյունքները, որոնք պահվել էին մի քանի տասնամյակ ու 2018թ. փոխանցվել իրեն՝ պահելու, պաշտպանելու համար, ոչ թե հանձնելու: Ի վիճակի չէր, թող չստանձներ այդ գործը: 1994թ. Ազատամարտի արդյունքներին հայ ժողովուրդը հասել էր արյամբ ու բազում զրկանքներով: Հերոսներ են զոհվել, որ բազմակի արժանի էին վարչապետ դառնալու:

Նիկոլ Փաշինյանի թրքահաճո գործողությունները պետական դավաճանության ներքո քննության չառնելու ողջ պատասխանատվությունը ՀՀ դատախազությանն է, որի ղեկավար Արթուր Դավթյանն ունակ չէ օրենքի առաջնորդությամբ և իրավագիտության կանոններով քննելու իր հայրենիքի մի մասի կորստին վերաբերվող  հարցն անգամ, ավելին, կարծես, երաշխավոր է դարձել Փաշինյանի անպատժելի գործարքների, որոնց հետևանքով մարդկային ու նյութական աննախադեպ կորուստներ են գրանցվել, Բաքվի բանտերում սպանվում, խոշտանգվում են գերիներ…:

Հ.Գ. ,,Գործընթաց,, թերթը գրություն էր ուղղել նաև ՌԴ ԱԳՆ-ին՝ ակնկալիքով, որ կշտկեն ,,շրջանների հանձնման,, իրենց թեզերը: ՌԴ ԱԳՆ-ն դրանք ի գիտություն էր ընդունել: Գրության մեջ կանխատեսել էինք Ուկրաինա-Դոնբաս հնարավոր զարգացումների մասին: Եվ ներկա իրողությունները փաստում են, որ Արցախն Ադրբեջանի մաս համարելը ՌԴ կողմից ճակատագրական սխալ էր: Նույնը պրոյեկտվում է Դոնբասի վրա, թեպետ նշված կոնֆլիկտներն անհամեմատելի բաղադրիչներ ունեն:

Հրապարակվել է ,,Գործընթաց,, թերթի թիվ 306 համարում