ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Կառավարության շենքի մոտ ոստիկանները բերման են ենթարկել հանուն հայրենիքի շահերի պայքարող ակտիվիստներին
11.11.2021 15:47

     ՔԱՂԱՔԱԿԱՆ     

Այսքան ոստիկան լիներ Սյունիքի ճանապարհին, թշնամին չէր համարձակվի անցակետ կառուցել

Բաքվից հայկական կողմին ուղղված ոչ պաշտոնական ծանուցումը, թե Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կտեղադրի մաքսակետեր ու հարկեր կգանձի, ստացել է ՀՀ դավաճանական իշխանության ,,դաբրոն,,: Այսօր կայացած Կառավարության նիստին ու դրանից հետո ՀՀ վարչապետի ու ԱԽ քարտուղարի հայտարարությունները հանրային ցասում են հարուցել: Սեղմ ժամկետում կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի են հավաքվել քաղաքացիներ, որոնց բողոքի ձայնը խլացնելու համար ոստիկանությունն, իր ձեռագրին հավատարիմ, ուժեր է կուտակել, ապա բերման ենթարկել հանուն հայրենիքի շահերի պաշտպանության բողոքի ելած ակտիվիստներին:

Բողոքի վայրում էր նաև ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը հայտարարել է. <<Հիմա նստած Կառավարությունում ինչ-որ հարցեր են քննարկում, իրենց անվտանգության համար հարյուրավոր ոստիկաններ են բերել այստեղ․ այսքան ոստիկան եթե կանգնած լիներ Սյունիքի այդ մայրուղու վրա, որևէ մեկը չէր համարձակվի թշնամական անցակետ կառուցել»: Ընդգծելով, որ ՀՀ-ի կարևորագույն մայրուղիներից մեկի թուրքական գերիշխանությունն է հաստատվել կապիտուլյանտ իշխանության լուռ համաձայնությամբ, դավաճանական համագործակցությամբ։ <<Մեր պարտքն է պատասխան պահանջել այն դավաճանական գործողությունների համար, որոնց արդյունքում այսօր Հայաստանի հարավը կտրվել է ամբողջ մնացյալ երկրից, երբ շրջափակման մեջ են մնացել Սյունիքի մի շարք գյուղեր, իսկ իրենք շարունակում են հպարտանալ, թե խաղաղություն են բերել։ Նրանք բերել են ստրկություն, պարտություն, նվաստացում…Նրանք ամեն օր իշխանության մնալով սանտիմետր առ սանտիմետր, մետր առ մետր, հեկտար առ հեկտար տալու են թշնամուն»,-հայտարարել է նա։

Ըստ որոշ տվյալների՝ ոստիկանական բաժանմունքներ են բերման ենթարկվել մոտ չորս տասնյակ քաղաքացիներ:

<<Գործընթաց>> թերթ