ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Խախտվել են ՀՀ Սահմանադրությունն ու վարչատարածքայինի օրենքը
11.11.2021 15:11

      ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Առանց սահմանազատման՝ Փաշինյանն իրավունք չունի Գորիս-Կապան ճանապարհի որևէ մաս ներկայացնել իբրև ադրբեջանական

Կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հերթական անգամ պաշտոնեական կեղծիք է տարածել՝ Գորիս-Կապան ճանապարհը ներկայացնելով՝ իբրև ադրբեջանական: Նա բառացի նշել է. «Ինչպես գիտեք, օգոստոսից Ադրբեջանը ԻԻՀ բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում՝ Գորիս-Կապան ճանապարհի՝ իր տարածքով անցնող հատվածում: Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների ու բեռների նկատմամբ: Դրանից հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի, Տաթև-Հալիձոր, Շինուհայր Մ2 ավտոճանապարհ ու այստեղով իրականացնել երթևեկությունը»: Նշենք, որ այս ճանապարհն ասֆալտապատվել ու շահագործման է հանձնվել ՀՀ բյուջեի միջոցներով, քանի որ իշխանությունը մտադիր էր սպասարկել թշնամու շահերը և նրան հանձնել Գորիս-Կապան ճանապարհի մի մասն, ինչը կոպտագույն ապօրինություն է, ՀՀ Սահմանադրության և Վարչատարածքային բաժանման մասին օրենքի առերևույթ խախտում:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում