ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՀ ԱԽՔ-Ը ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԵԼ Է, ԹԵ ՊԵՏՔ Է ՀԱՐԿ ՄՈՒԾԵՆ ԲԱՔՎԻՆ, ՈՐ ԱՆՑՆԵՆ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ
11.11.2021 14:56

     ՀՐԱՏԱՊ       

ՀՀ թրքահաճո իշխանությունը պարտադրում է ՀՀ քաղաքացիներին վճարումներ անել՝ հօգուտ թշնամու գանձարանի հարստացման

Կառավարության նիստից հետո անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական մաքսակետի տեղադրման հարցին՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողներին ասել է, թե. «Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց Հայաստանն Ադրբեջանի հետ անցել է 1920-ականներին»: Նախորդ օրն էլ նա տեղեկացրել էր, թե Ադրբեջանը գիշերը 24.00-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրի սահմանային և մաքսային հսկողության կետեր:

Ապա առաջարկել է, որ ՀՀ քաղաքացիները շրջանցեն ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող բնակավայրերը և երթևեկեն Կապան-Տաթև ճանապարհով՝ որպես այլընտրանքային ճանապարհ, որը, հիշեցնենք, կառուցվել է ՀՀ պետբյուջեի միջոցներով, քանի որ ՀՀ ներկա իշխանությունը գործում է թրքահաճո պլաններով, որի շրջանակում առանց փաստացի սահմանագծման ու սահմանազատման գործընթացի՝ թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքից զգալի հատված և թույլ տվել այնտեղ անցակետ տեղադրել ու հարկեր գանձել՝ հօգուտ թշնամու պետական գանձարանի:

Ըստ ԱԽՔ-ի մոտավոր պատկերացում ունեն ՀՀ սահմանի վերաբերյալ, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է ու դրա հիման վրա պատկերացնում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, որի առավել հստակեցման համար, առաջարկել են սահմանագծման ու սահմանազատման գործընթաց: Հայտնում են, որ այս պահին Ադրբեջանն ամբողջովին չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց ենթադրում են, որ քաղաքացիները պետք է վճարեն Բաքվին Հայաստանով անցնելու համար:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում