ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հետընտրական գնաճի նախապատրաստություն՝ խմելու ջրի սակագնում
04.11.2021 19:35

       ՍՈՑԻԱԼԱԿԱՆ     

Ըստ ներկայացված հայտի՝ սակագինն ակնկալում են բարձրացնել 180 դրամից 223,7 դրամ

Ըստ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած՝ ,,Վեոլիա Ջուր,, ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների՝  2021 թվականին սպառողների համար ջրի սակագինը  ներկայում անփոփոխ է՝ մեկ խորանարդ մետրի համար 180 դրամ: Նշենք, որ ՀՀ-ում  ԱԺ հետընտրական, հետպատերազմական ու համավարակի ճգնաժամային այս պայմաններում, և ոչ օրինակ՝ ՔՊ կուսակցապետի մուրճով նախընտրական արշավին, ԿԸՀ-ից ստացած քվեներից կարծես դժգոհ իշխանիկները, հիմա էլ գնաճի անակնկալ նոր հարված են նախապատրաստում սպառողների համար: Սույն թվականի օգոստոսի 9-ին ,,Վեոլիա Ջուր,,  ՓԲԸ-ի կողմից ներկայացվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտ, համաձայն որի՝ մանրածախ ծառայությունների մատուցման սակագների գումարային մեծությունն, ըստ իրենց հաշվարկի՝ կազմում է 223,7 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):

Հրապարակվել է <<Գործընթաց>> թերթի 305 համարում

Իրինա Դանիելյան