ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Թշնամին անկանոն կրակ է բացել Կարմիր շուկայի ուղղությամբ. ՊԲ խոսնակ
02.11.2021 19:27

      ԱՐՑԱԽ     

Դեպքի մասին  տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը

Այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, Արցախի Հանրապետության  Մարտունու շրջանի Կարմիր շուկա  համայնքի  ուղղությամբ թշնամու բանակի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Արցախի Հանրապետության  ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։ «Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,֊ նշել է Ս. Սարումյանը։ Նա հավելել է, որ դեպքի մասին  տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։