ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը ,,Google,,-ով մասամբ թշնամուն հանձնելուց հետո…
02.11.2021 18:52

      ԲՅՈՒՋԵ  2022      

Այդ բնակավայրից Հայաստանին մնացած մասում 13 տուն կառուցելու և մի քանի այլ գործի պատրվակով Քաղշինկոմիտեն պետբյուջեից ուզում է 420 մլն դրամ 

Նոյեմբերի 2-ին կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում Կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցներին «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված միջոցները եւ իրականացվելիք ծրագրերը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ կառույցի պահպանման ծախսերին կուղղվի 588 մլն դրամ, Շուռնուխ համայնքում նոր թաղամասի կառուցմանը՝ 420 մլն դրամ: Զեկուցողի տեղեկացմամբ՝ նոր թաղամասում կկառուցվի 13 բնակելի տուն, կբարեկարգվեն ճանապարհները: Կոմիտեն պահանջում է նաև 1 մլն 155 հազար դրամ՝ նոր համակարգիչներ ձեռքբերելու համար:

Հավելենք, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է անորոշության մեջ: ՔՊ իշխանական թիմն ադրբեջանահաճո բնորոշումներ տալով, ,,Google,, հորինված ծրագրով՝ նրա մի մասը հանձնեց թշնամուն: Առաջիկայում էլ սահմանագծում անելու շուրջ բանակցություններ են սկսելու: Հայաստանի վերահսկողությանը մնացած մասի ճակատագիրն անորոշության ձգած՝ 2022թ. բյուջեից գումարներ են դուրսգրում:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում