ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՌԱՆՑ ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆ ԶԻՆՎՈՐՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ ԱՆԳԱՄ ՀԻՆ ԴԱՐԵՐՈՒՄ, ԲԱՅՑ ԵՂԱՆ 2020Թ. ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
26.10.2021 20:47

      ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ   //   ԱՆԴՐԱԴԱՐՁ    

Իշխանության ,,Թվային Հայաստան,, քարոզը 0 արժեք ունեցավ 21-րդ դարի պատերազմում 

Հայրենիքը պաշտպանելը ցանկացած երկրում իշխանության թիվ 1 պարտքն է, եթե անպիտան է այդ հարցում, բայց չի հեռանում, ուրեմն կամ կոռուպցիան է նրան պահում, կամ թշնամու հետ ընդհանուր ծրագիրը:

Այս առումով ուշագրավ է, թե ինչպե՞ս կգործի ԱԺ քննիչ հանձնաժողովը, որը վերջերս է ստեղծվել՝ ուսումնասիրելու համար Համահայկական հիմնադրամի միջոցների օգտագործումը: Ավելի վաղ, ինչպես հայտնի է, ,,Ճշմարտություն հանուն սերունդների,, նախաձեռնությունն՝ ի դեմս հիմնադիր Գեղամ Նազարյանի, ստորագրահավաք էր իրականացրել, որով զոհված ու անհետ կորած հերոսների հարազատները դիմել էին՝ պարզելու, թե Համահայկական հիմնադրամի միջոցներից ՀՀ կառավարությանն ուղղված 52 մլրդ դրամն ի՞նչ է արվել, ինչու՞ չի ուղղվել անգամ նվազագույն կարիքների: Նշենք, որ հանգանակությունը մեծ հաշվով հավաքագրվել էր հենց պատերազմի ընթացքում և փոխանցվել գործադրին, որը կարող էր այդ ընթացքում գնել ու բոլորին՝ կամավոր, թե զինվոր, ապահովել ոչ միայն զրահաբաճկոններով, այլև գլխարկներով, ձեռնոցներով և այլ խիստ անհրաժեշտ միջոցներով: Պատերազմից ամիսներ անց միայն ՀՀ կառավարությունը բարձրացած աղմուկից հետո հայտնեց, թե հիմնադրամի հետ մեկտեղ կմասնակցի Արցախում բնակարանաշինությանը: Մինչդեռ առավել առաջնային էր զինվորների կյանքը փրկելը, իսկ տները, որոնք կառուցվում են՝ առանց Արցախի կարգավիճակի որոշման, հարց է, թե 4 տարի անց կպահպանվե՞ն, թե՞ Ալիևին նվեր կտրվեն, ինչպես Արցախի 75 տոկոսը՝ գույք-սեփականությամբ, հանքերով, գործարաններով նվիրվեց միջազգային տեռորիզմ ֆինանսավորող Ադրբեջանին և Թուրքիային:

2020թ. Արցախյան պատերազմ առանց զրահաբաճկոն ուղարկված զինվորների համար երանություն կլիներ ունենալ գոնե այնպիսի պաշտպանիչ հագուստ, որը կրել էին հայ զինվորները դեռևս հին դարերում: Այն ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը և՛ նախքան մարտը, և՛ մարտի ժամանակ հսկում էր պակաս-պռատն ու անհրաժեշտ հրահանգներ տալիս, իսկ 2020թ. Արցախյան պատերազմից Ն. Փաշինյանն այնքան անտեղյակ էր, որ չգիտեր անգամ, որ Իսկանդեր չի կիրառվել…: 

Իրականում պետք է խոստովանել, որ ՀՀ սահմանադրությունը խիստ թերի է, քանի որ տալով վարչապետին գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակ, այն էլ պատերազմի ժամանակ, չի ամրագրում, որ նա միաժամանակ պետք է ծառայած լինի՝ որպես այդ կարգավիճակի համար նվազագույն գիտելիքների երաշխիք: Արդյունքում 1980-ականների զենքի մասին ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ տվող Փաշինյանի օրոք զինվորները պատերազմում կռվեցին՝ զուրկ լինելով անգամ հին դարերում զինվորներին հասանելիք զրահաբաճկոններից: Իշխանության ,,Թվային Հայաստան,, քարոզը 0 արժեք ունեցավ 21-րդ դարի պատերազմում:

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում

Հեղինակ՝ Ինարա Դանիելյան