ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ փոխխոսնակը խոչընդոտել է պատգամավորի ելույթին
26.10.2021 19:27

     ՔԱՂԱՔԱԿԱՆ   

«Արցախն ուրացողը դավաճան է» համոզմունքն անվիճելի ճշմարտություն է

Այսօր ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս «Արցախն ուրացողը դավաճան է» իր համոզմունքն արտահայտելու համար «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին նախ՝ ընդհատել է ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանն, ապա սկսել ագրեսիվորեն հաշիվ պարզել, թե ու՞մ է այն վերաբերվում: Լսելով այլ անձի անուն՝ կուսակից Վիգեն Խաչատրյանի անունը, Ռուբինյանը հակաճառել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, այնուհետ անցել բռնի կարգով ընդդիմադիր պատգամավորի ելույթը խոչընդոտելուն՝ հրահանգելով, որ անջատեն Մանուկյանի խոսափողը և անվտանգության աշխատակիցները նրան հեռացնեն ամբիոնից: Հայտարարվել է ընդմիջում:

Նշենք, որ օրենքով սահմանված է հատուկ ընթացակարգ, որով Վիգեն Խաչատրյանը կարող էր արձագանքել իրեն ուղղված Գեղամ Մանուկյանի խոսքին: Այդ կարգից դուրս ապօրինի է կամայականորեն պատգամավորի ելույթը գնահատել այս կամ այն կերպ ու խոչընդոտել ազատ խոսքի արտահայտումը: Ըստ էության՝ փոխխոսնակ Ռուբինյանը շփոթել է իր գործառույթները դատարանի կամ էթիկայի հարցերով հանձնաժողովի հետ:

<<Գործընթաց>> թերթ