ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ պաշտպանության հանձնաժողովը նույն նախագահի օրոք դեռ հունիսին ուներ չծառայած փոխնախագահ
25.10.2021 13:30

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ     

Հոկտեմբերի 26-ին հերթական նիստն է, օրակարգի միակ հարցը՝ փոխնախագահի ընտրություն

Արցախյան 3-րդ պատերազմի ձախողումներով հանդերձ՝ իշխանությունը շարունակում է ապացուցել, որ իր համար քաղաքական որոշումները վեր են պետական անվտանգության և պաշտպանության հարցերից: Դրա վառ ապացույցն այն փաստն է, որ արդեն քանիերորդ նիստն է, ինչ սահմանային լարվածության անհետաձգելի քննարկման հարցերը երկրորդելով, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի կոչված հանձնաժողովում իշխող քաղաքական ուժը զուտ քաղաքական սկզբունքի հարց է դարձրել ընդդիմությանը վերապահված փոխնախագահի ընտրությունն՝ ունենալով քաղաքական որոշում՝ տարբեր պատրվակներով ձգել առաջադրված թեկնածուի հաստատումը: 

Եթե ՔՊ ղեկավար, 44-օրյա պատերազմի ժամանակ  գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը լիներ ծառայած, ավելին՝ Արցախյան 3-րդ պատերազմը հաղթած, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ առիթ ունենար հպարտանալու, թե ո՞ր տարածքներն է ազատագրել իր որդու հետ մեկտեղ, գուցե այդքան անտեղին չլիներ թվարկվող պատրվակներում հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու Արթուր Ղազինյանի ծառայած չլինելը: Մինչդեռ 2020թ. պատերազմից հետո ամիսներ անցան, բայց երբևէ նույն հանձնաժողովը նախագահող Անդրանիկ Քոչարյանը չառաջարկեց վերանայել մինչ օգոստոս նույն հանձնաժողովի՝ բանակում չծառայած փոխնախագահի ԲՀԿ-ական՝ Վ. Վարդանյանի փոխարինումը բանակում ծառայած թեկնածուով, քանզի նույն այդ հանձնաժողովում էին բանակում չծառայած ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Կոնջորյանը և Արեն Մկրտչյանը:

Հ.Գ. Հոկտեմբերի 26-ին, ըստ ԱԺ հաղորդման, կգումարվի հերթական նիստը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ժամը 14:00-ին: Օրակարգում միակ հարցը հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն է: Արդյունքը կանխատեսելի է...

Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի թիվ 305 համարում