ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե Դավիթ Սեդրակյանը 1 շաբաթվա ընթացքում մանդատից հրաժարվելու իր դիմումը հետ չվերցնի
ԱԺ <<Հայաստան>> դաշինքի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը 3 օր առաջ մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել: Ըստ ընթացակարգի՝ եթե նա 1 շաբաթվա ընթացքում հետ չվերցնի դիմումն ամենայն հավանականությամբ պատգամավորի մանդատը կանցնի ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դստերը՝ Ասպրամ Կրպեյանին: Դավիթ Սեդրակյանին ցուցակում հաջորդում էր Գորիսում ղեկավար ընտրված Առուշ Առուշանյանը, որը ներկայում կալանավորված է: Նրան ցուցակում հաջորդում է Թաթուլ Կրպեյանի դուստրը, որն ի տարբերություն կալանավորված թեկնածուի, ոչ միայն կհամալրի <<Հայաստան>> դաշինքում փաստացի գործող պատգամավորների կազմն, այլև ազգային հերոսի դուստր լինելը կընդգծի հայրենիքի ազատագրության համար փաստացի ձեռքբերումներ արձանագրած անձանց ու նրանց ընտանիքների արժեվորումը:
<<Գործընթաց>> թերթ