ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ադրբեջանը վախենում է իրականությունից. ՌԴ Պետդումայի պատգամավոր
22.10.2021 21:48

      ԱՆԴՐԱԴԱՐՁ       

…Ցանկանում էին ոչնչшցնել հայերին, քանզի նրանք Աստվածաշնչյան ազգ են, ունեն 5000-ամյա պատմություն, իսկ Ադրբեջանը՝ 100 տարվա

44-օրյա պատերազմի տարելիցին ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը հետահայաց գնահատելով կատարվածը նշել է. «Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայ ազգի կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մասին մենք երբեք չենք մոռանա: Թշնшմին որոշել էր, որ պետք է պшտերազմ վերսկսի։ Աշխարհը լուռ էր, թշնшմին՝ ստпր»: Ապա հարց է ուղղել. «Գիտե՞ք ինչու են ադրբեջանցիները ցանկանում հայերին ոչնչшցնել։ Ուզում են ոչնչшցնել, քանզի հայերն Աստվածաշնչյան ազգ են, 1-ին քրիստոնյաներն են, 1-ինն են եղել այդ հողերում, կառուցել այնտեղ եկեղեցիներ և վանքեր։ Ցանկանում են ոչնչшցնել, որովհետև հայերն ունեն գիտություն և մշակույթ, հինգհազարամյա պատմություն, իսկ Ադրբեջանը՝ որպես պետություն, ունի ընդամենը հարյուր տարվա պատմություն: Նրանք վախենում են իրականությունից»:

Ի դեպ, ավելի վաղ Վիտալի Միլոնովն անդրադարձել էր Դադիվանքի խնդրին գրելով. «Դադիվանքն 1-ին դարի հայկական եկեղեցի է: Այն հիմնել են առաջին քրիստոնյաները: Իմ համար լրիվ անհասկանալի է, թե ինչպե՞ս դա կարող է պատկանել ադրբեջանցիներին: Ինչպե՞ս կարող են ադրբեջանցիներն այդտեղ կրոնական ծեսեր կազմակերպել: Ալիևի այն խոսքերը, թե իբր դա ադրբեջանցիների կամ ալբանացիների եկեղեցին է, զավեշտ է: Որտե՞ղ էին ադրբեջանցիներն 1-ին դարում: Կամ ի՞նչ կապ ունեն շիա մահմեդական ադրբեջանցիները եկեղեցիների հետ: Սա ի՞նչ գողանալու մոլուցք է: Ամեն գնով փորձում են գողանալ ուրիշ ազգի հողերը, տարածքները, մշակույթի կոթողները, եկեղեցիները: Եթե՝ թույլ տանք, որ այսպիսի պարզ փաստերը ևս կեղծվեն, ապա շատ ցավալի և տխուր հետևանքներ կունենանք»: