ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նոր օրինագծի ջատագովն է 16 տարի փոխնախարարի պաշտոնը չլքող Վաչե Տերտերյանը
ԱԺ-ում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխության նոր նախագիծ է հավանության արժանացել: Ըստ այդմ՝ եթե համայնքի ղեկավարը 1 ամիս իր ծառայողական պարտականությունները չկարողանա կատարել տարբեր պատճառներով, նրան պետք է փոխարինի տեղակալը: Եթե չունի տեղակալ, ապա նրա պաշտոնը կդառնա նշանակովի. կկարգվի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ նախագծի՝ գյուղերում համայնքապետի պաշտոնակատարին կնշանակի մարզպետը, քաղաքներում՝ վարչապետը:
Ուշագրավ է, որ համայնքապետի պաշտոնը նշանակովի դարձնող այս նախագիծն ԱԺ-ում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում անցկացնելու շահագրգիռ ջանքեր է գործադրել իշխանության հնաբնակ, 16 տարի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնը չլքող Վաչե Տերտերյանը, որը նախկին իշխանության օրոք նշանակված լինելով՝ չհեռացավ նրա հետ, ըստ երևույթին այն պատճառով, որ համոզել էր ներկա իշխանությանը, որ կկատարի նրա բոլոր հրահանգները: Հիշեցնենք Վ. Տերտերյանի նույնքան շահագրգիռ ջանքերով է առաջ մղվել նաև ՏԻՄ ոլորտի ամենաաղմկահարույց փոփոխությունը՝ համայնքների խոշորացումն՝ ի հեճուկս բազում դժգոհությունների: Անգամ համայնքների խոշորացման վերաբերյալ ՍԴ որոշումը չսթափեցրեց Տերտերյանին: ՏԻՄ ոլորտի ղեկավարների ընտրովի պաշտոնները նշանակովի դարձնելով՝ նա ըստ էության փորձում է հաճոյանալ իր վերադասին: Հանձնաժողովի վերը նշված նիստում Տերտերյանն ասել է. <<Եղել են դեպքեր, երբ համայնքի ղեկավարները մինչև 1 ամիս չեն կարողացել իրենց լիազորությունները կատարել: Այդ դեպքերը պայմանավորված են եղել հիվանդությամբ, իրավապահ մարմինների հետ որոշակի աշխատանքով, տեղակալ չունեին: Այս պարագայում մենք պարտականությունների կատարումը դնում ենք աշխատակազմի քարտուղարի վրա»,-նշեց Տերտերյանը՝ հավելելով, որ նաև քաղաքական նշանակումներ կարող են լինել:
Նշենք, որ 2018թ.-ից ի վեր տասնյակ համայնքների ղեկավարների դեմ քաղաքական հետապնդումներ են արվել՝ հարուցված տարատեսակ քր. գործերով, որոնք վերաբերվել են միայն իշխանությանը հակադիր դիրքորոշում ունեցողներին:
Առավել մանրամասն <<Գործընթաց>> թերթում