ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԲԱՔՈՒՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՑ ԱՌԵՎԱՆԳԱԾ 2 ԻՐԱՆՑԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ
14.10.2021 13:18

      ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ    

Իրանը վերջնաժամկետ էր ներկայացրել, նախազգուշացրել ,,կարմիր գծերի,, մասին

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհից առևանգված երկու իրանցի վարորդներն, ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցներն, Ադրբեջանն ազատ է արձակել՝ երկու երկրների արտգործնախարարների հեռախոսազրույցից հետո: Առևանգված և Բաքվում ձերբակալված իրանցի բեռնատարների վարորդների ազատ արձակման համար ավելի վաղ Իրանը վերջնաժամկետ էր ներկայացրել: Սահմանային լարվածության աճին զուգահեռ հնչում են Թեհրանի նախազգուշացումները, որ հարևան երկրների սահմանների փոփոխություն չեն հանդուրժելու: