ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՌԱՋԻԿԱ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
12.10.2021 20:06

     ՏԻՄ  // Ընտրական    

Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Լոռիում ընտրությունների մի մասը՝ ՏԻՄ համամասնական ընտրակարգով

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերն ու կարգերը: Հոկտեմբերի 17-ին նախանշված են համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ Արագածոտնի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում, ավագանու անդամի ընտրություն Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում: Նույն օրը նախանշված են ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ Շիրակի մարզի Գյումրի և Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի համայնքներում և ՏԻՄ համամասնական կարգով ընտրություն Տավուշի մարզի Դիլիջան համայնքում:

Նոյեմբերի 14-ին նախանշված են համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում և ավագանու անդամի ընտրություն Կոտայքի մարզի Արզնի համայնքում: Նույն օրը կկայանան ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում, Սյունիքի մարզի Կապան համայնքում և Տավուշի մարզի Իջեվան համայնքում: