ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՀ ՊՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ, ՎԱՂՆ ԷԼ ՌԴ ԿՄԵԿՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ
11.10.2021 14:51

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Այս այցերին նախորդել էին ՌԴ-Իրան բարձր մակարդակի հանդիպումները

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հաղորդվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից,  հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Պաշտոնական հաղորդմամբ՝ կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ Հիշեցնենք, ՀՀ պաշտոնյաների ՌԴ այցերին նախորդել էին ՌԴ-ում բարձր մակարդակի հանդիպումներն Իրանի վերադաս պաշտոնատար անձանց հետ, որոնք մտահոգ են Բաքվի սադրանքներով և տարածաշրջանային գործընթացներին Իսրայելի միջամտությամբ: Ըստ որոշ տվյալների՝ Իրանը վերջնաժամկետ է տվել Բաքվին՝ ապամոնտաժելու Գորիս-Կապան հայ-իրանական միջպետական ճանապարհին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինի տեղակայած անցակետը և դադարեցնելու իրանական բեռնատարներից հարկերի ապօրինի գանձումը:

,,Գործընթաց,, թերթ