ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
70 ուխտավոր այցելել է Ամարաս վանական համալիր ռուս խաղաղապահների միջնորդությամբ
11.10.2021 14:07

     ՀՈԳԵՎՈՐ    

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցելությունը Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող Ամարաս վանական համալիր: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Այսօր անձնակազմն ապահովել է ուխտավորների անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր, ուր մարդիկ այցելում են Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից: Համալիրի տարածքում խաղաղապահների ներկայությունն ապահովում է անվտանգությունն ու օգնում խուսափել ոչ անհրաժեշտ սադրանքներից կամ հակամարտության վերսկսման փորձերից»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Միրոնովը: Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Մարտունու շրջան են ուղեկցել մոտ 70 ուխտավորի՝ մասնակցելու կիրակնօրյա պատարագին: