ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԻՄ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է, ՁԵԶ ՀԱՄԱՐ՝ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳԻՆ
07.10.2021 21:03

      ՔԱՂԱՔԱԿԱՆ     

Պատգամավոր Լ.Գալստյանի դիպուկ արձագանքն ԱԺ-ում Փաշինյանի տված պատասխանին

ԱԺ-կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցադրումն՝ ուղղված  վարչապետ Նիկոլ Փաշինյանին պահանջում էր պարզաբանել, թե ինչու՞ էր Լիտվայում  Փաշինյանը հայտարարել, թե Շուշիում բնակարանները չեն կառուցվել, քանի որ մտադրված են եղել Շուշին տալ: Լիլիթ Գալստյանը հիշեցնելով, որ բանակցային գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշին հանձնելու հարց, թվարկեց Շուշիում իրականացված ներդրումները՝ հարցնելով. «…պարո՛ն Փաշինյան, և ուրեմն ինչո՞ւ եք խեղում փաստերը: Ինչո՞ւ եք շարունակում մանիպուլյացիոն ցանցի մեջ պահել մեր հասարակությանը, ուրանալ մեր անցյալը: Եվ եթե մի շենք նույնիսկ չի կառուցվել, դա չի նշանակում, որ պետք է հաշտվենք մեր հայրենիքի կորստի հետ»: Փաշինյանը պատասխանեց. «Ձեր թվարկած գումարները ես ինչքան հասցրեցի գումարել, երևի Հաղթանակ զբոսայգու տարածքում գտնվող 1 տան արժեքով ներդրումային ծրագիր է: Չեմ բացառում, որ երկու, երեք, չորս տան գնով է եղել»: Լիլիթ Գալստյանի պատասխան արձագանքը դիպուկ էր. «Պարո՛ն Փաշինյան, ես հասկացա, որ իմ համար հայրենիքը հայրենիք է, ձեզ համար՝ կադաստրային եւ շուկայական գին, այս պարագայում ձեր հետ խոսելիք ես մեծ հաշվով չունեմ»: