ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԻՐԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
07.10.2021 20:22

      ՏՆՏԵՍԱԿԱՆ     

Սահմանային լարված իրավիճակն Իրանի և Ադրբեջանի միջև շարունակվում է

Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը մամուլին հայտնել է, որ իրանական բեռնատարների համար Թուրքիայի անցակետերի փակումն իրենք ընկալում են՝ որպես պատասխան այն փաստի, որ ավելի վաղ Իրանը կիրառել է թուրքական բեռնատար մեքենաների` Իրան մուտքի արգելք: «Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով»,- նշել է նա:

Իրանի իշխանությունները համոզիչ փաստեր ունեն, որ Ադրբեջանը սերտ ռազմական համագործակցություն ունի Իսրայելի հետ: Թավրիզում ԻՀՊԿ ուժերի հրամանատարն ասել է, որ Բաքվի փոխազդեցությունն Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ Ադրբեջանի գոյության համար: