ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՉԿԱ Եվրոպական երկիր, որտեղ պատվաստումը լինի ՀԱՐԿԱԴԻՐ, ճիշտ հակառակը
07.10.2021 18:35

     ՔՈՎԻԴ-19  //  ԻՐԱՎԱԿԱՆ   

«Այսօրվա հայտարարությամբ պետք է զբաղվեն իրավապահները»․ Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրառում է կատարել՝ հայտնելով. «Քիչ առաջ դիտեցի Կառավարության նիստից խայտառակ հատվածը կորոնավիրուսային համավարակի դեմ լրիվ հարկադիր պատվաստման վերաբերյալ: Տեղեկացնեմ` ՉԿԱ Եվրոպական երկիր, որտեղ պատվաստումը լինի ՀԱՐԿԱԴԻՐ, ճիշտ հակառակը: Սկզբունքը մեկն է, տեղեկացնել և ճիշտ կոմունիկացվել հանրության հետ: Այսօրվա Կառավարության նիստին կատարված հայտարարությամբ (այդ թվում լիազորությունների չարաշահման տիրույթում) պետք է զբաղվեն իրավապահները: Պատվաստվելու վերաբերյալ, ասեմ իմ գիտակցված որոշումը` դրան կողմ լինելն է, բայց դա յուրաքանչյուրի գիտակցված որոշումը պետք է լինի: Ոչ մեկ, լինի Կառավարություն կամ այլ մարմին չի կարող այն պարտադրել, կամ վախեցնել, կամ ծախսերը դնել ժողովրդի վրա ինչ-որ հրամանով: Այս դիրքորոշումս բխում է Սահմանադրությունից, ի դեպ պաշտոնյաները պարտավոր են այն կարդալ...»։

Նշենք, որ այսօրվա կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն անդրադառնալով պատվաստման գործընթացի շուրջ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի բարձրացրած հարցին՝ ասել է. «Խնդիր եմ դրել, գնացե՛ք՝ լուծեք: Վատ ա պատվաստման թվերը, որևէ մեկից չբողոքեք: Պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որը պատվաստված չլինի…»: Ապա շարունակելով խոսքը՝ դիմել է իրավապահ կառույցների ղեկավարներին. «Կեղծ պատվաստումների մասին էլ ահազանգ չլսե՛մ. ձերբակալե՛ք, կալանավորե՛ք: Էդ բժիշկներն, ովքեր օգտվում են առիթից՝ չպատվաստելու մարդկանց, ու պատվաստանյութը փչացնում, խիստ միջոցներ ա պետք ձեռնարկել...Ինչի՞ ենք բողոքում, որ ինչ-որ մարդիկ խոչընդոտում են պատվաստման գործընթացը: Կա պետության պարտավորություն, վարչական լծակները գործադրե՛ք. պատվաստումը պետք է գնա առաջ: Ինձ մի՛ ասեք՝ ով ա խանգարում, ով չի խանգարում»: